Family Link-ի ծնողական վերահսկողությունը «Family Link ծնողների համար» հավելվածի ուղեկցող հավելվածն է։ Ներբեռնեք միայն ձեր երեխայի սարքում։  Փորձեք ծնողական վերահսկողության Google-ի հավելվածը։ Գտեք կատարյալ հավասարակշռությունն ուսման, խաղի և հանգստի միջև։ Հեռակա կերպով ձեր սարքից կարգավորեք երեխայի հաշիվը Family Link-ի օգնությամբ և հետևեք, թե ինչպես է ձեր երեխան օգտագործում իր սարքը։ Family Link-ի օգնությամբ կարող եք նաև ստեղծել Google հաշիվ ձեր 13 տարեկանից (կամ 
ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխայի համար։ Այդ հաշիվը կլինի ինչպես ձերը, և դրան հասանելի կլինեն Google-ի ծառայությունների մեծ մասը։
  Family Link-ի ծնողական վերահսկողության օգնությամբ դուք կարող եք՝  
Կառավարել բովանդակությունը  • Գործողությունների հետագծում․ վերահսկեք ձեր երեխայի գործողություններն իր սարքում։ Օգնեք երեխային ճիշտ ընտրություն կատարել հավելվածների հարցում։ Family Link-ում հավելվածների վիճակագրության շնորհիվ դուք կարող եք իմանալ, թե որ հավելվածներն է ձեր երեխան ամենից շատ օգտագործում իր Android սարքում և որքան ժամանակ է ծախսում դրանց վրա։ Դուք կարող եք նաև տեսնել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվությունները։
  • Հավելվածների կառավարում․ պաշտպանեք ձեր երեխային անցանկալի բովանդակությունից և ինքներդ ձեզ՝ չնախատեսված գնումներից։ Եթե երեխան ուզենա Google Play Խանութից ինչ-որ բան ներբեռնել կամ գնել, դուք հեռախոսին ծանուցում կստանաք։ Բացի այդ, կարող եք արգելափակել սարքում տեղադրված հավելվածները։
  • Հավելվածներ երեխաների համար․ ծանոթացեք առաջարկվող բովանդակության ցանկին։ Այն կազմվել է մանկավարժների կողմից և կօգնի ձեզ ընտրել այնպիսի հավելվածներ Android սարքերում, որոնք օգտակար կլինեն երեխայի համար։  
Վերահսկել սարքի օգտագործման ժամանակը  • Սարքի օգտագործման ժամանակի սահմանափակում․ որոշեք, թե ձեր երեխան որքան ժամանակ կարող է օգտագործել սարքը օրվա ընթացքում։ Family Link-ի օգնությամբ կարող եք սահմանափակել օգտագործման ժամանակը կամ արգելափակել վերահսկվող սարքը քնի ժամերին։
  • Սարքի կողպում․ հեռակա կարգով կողպեք վերահսկվող սարքը, երբ երեխան պետք է այլ գործերով զբաղվի, օրինակ՝ ընթրի կամ ուղղակի դադար տա։  
Տեսնել, թե որտեղ է ձեր երեխան  • Այժմ դուք կիմանաք, թե որտեղ է ձեր երեխան։ Ուղղակի բացեք Family Link-ը և տեսեք, թե որտեղ է գտնվում նրա Android սարքը։  
Կարևոր տեղեկություններ  • Family Link-ի գործիքները կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի սարքից։ Համատեղելի սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ families.google.com/familylink/setup
  • Family Link-ն օգնում է վերահսկել Google Play-ից կատարվող գնումներն ու հավելվածների ներբեռնումները, սակայն երեխան կարող է առանց ձեր հաստատման տեղադրել թարմացումներ (ներառյալ այն թարմացումները, որոնք կարող են ընդլայնել նրա թույլտվությունների շրջանակը), ինչպես նաև ներբեռնել ձեր կողմից արդեն հաստատված հավելվածները և այն հավելվածները, որոնք ավելացվել են ընտանեկան դարանում։ Ծնողները պետք է պարբերաբար ստուգեն իրենց երեխաների տեղադրած հավելվածները, ինչպես նաև հավելվածների թույլտվությունները։
  • Ուշադիր զննեք ձեր երեխայի սարքի հավելվածները և անջատեք նրանք, որոնք չեք ուզում որ երեխան օգտագործի։ Նկատի առեք, որ նախապես տեղադրված որոշ հավելվածներ հնարավոր չէ անջատել։
  • Որպեսզի կարողանաք տեսնել ձեր երեխայի սարքի գտնվելու վայրը, սարքի սնուցումը պետք է միացված լինի, այն վերջերս օգտագործված լինի և միացած լինի համացանցին։
  • Մանկավարժների կողմից կազմված և Android սարքերի համար նախատեսված հավելվածների ցանկը հասանելի է միայն ԱՄՆ-ում և նախատեսված է որոշակի տարիքի երեխաների ծնողների համար։
  • Չնայած Family Link-ը ձեր երեխայի աշխատանքը համացանցում կառավարելու գործիքներ է տրամադրում, դրանով այն անվտանգ չի դարձնում համացանցը։ Ավելի շուտ այն նախատեսված է նրա համար, որ ծնողները հնարավորություն ունենան ընտրելու, թե ինչպես պետք է իրենց երեխաներն օգտվեն համացանցից։ Խորհուրդ ենք տալիս հաճախակի զրուցել երեխաների հետ համացանցից օգտվելու մասին։